Posted in Բնագիտություն

Բնագիտություն

20.10.2020
Իմ կենդանիների մասին:


Բարև ձեզ ես, Վիկտորյա Մինասյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահմալիրի Միջին դպրոցի 6-2 դասարանում: Այսօր ես կպատմեմ իմ շան և ճագարների մասին:
Գնացինք՝

Իմ շուն Բիլին
Երբ ես երկու տարեկան էի մենք շուն էինք պահում: Նրա անունը Բիլիկ էր: Երբ ես դեռ փոքր էի, նրան անընդհատ խփում էի, մազերը քաշում, բայց նա ինձ չէր կծում, որովհետև նա ինձ շատ էր սիրում: Երբ ես քնած էի լինում նա գալիս և իմ մահճակալի տակ պառկում էր, որպեսզի ինձ ոչ ոք չխանգարի: Օրինակ՝ երբ մայրիկս ինձ ցանկանում էր ծածկել, Բիլին հաչում էր, որ մայրիկն ինձ չարթնացնի: Երբ ես ու մայրիկս Բիլիի հետ դուրս էինք գալիս զբոսսնելու, ու երբ ուրիշ շուն էինք տեսնում, Բիլին հաչում էր, որպեսզի այդ շունի ինձ չվնասի:

Իմ երկու ճագարները
Ես 7 տարեկան էի, որ ճագարներ էի պահում: Նրանք երկուսն էին: Ճագարներից մեկը աղջիկ էր, իսկ մյուսը տղա: Նրանք մոխրագույն և չարաճճի էին: Բայց փոքր ժամանակ շատ հանգիստ ու խելոք էին, իսկ երբ մեծացան դարձան չարաճճի: Ես նրանց շատ էի սիրում: Երբ նրանք մեծացան երկու ձագ ունեցան: Երբ լույսը բացվում էր նրանք մոտենում էին իմ պատուհանից, ծեծում և արթնացնում էին ինձ: Ես սիրում եմ ճագարներին, որովհետև նրանք շատ փափուկ են և իմ նման շատ ենգազար սիրում: Նրանք սիրում էին իմ ձեռքերի վրա պառկել: Երբ ես դուրս էի գալիս, նրանց կերակրելու, նրանք արագ վազում էին ինձ մոտ: Իսկ րբ եկավ ձմեռը նրանց տարանք ամառանոց : Գարնանը նորից բերեցինք մեր տուն:

Թողնել մեկնաբանություն